خرید بک لینک

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետությանը կից մշակույթի կցորդի գրասենյակը հրատարակել է բազմաթիվ ասացվածքների գիրք, որոնք օգտագործվում են ինչպես պարսկերենում, այնպես էլ հայերենում: Այդ մասին է հաղորդում է իրանական լրատվական Tasnim գործակալությունը: «Հայ-իրանական ընդհանուր ասացվածքներ» գրքում ընդգրկված են 441 հայ-պարսկական ասացվածքներ: Գիրքը հիմնականում հրապարակվել է ուսումնասիրողների պահանջները բավարարելու համար, սակայն այն հասանելի կլինի նաեւ Իրանի եւ Հայաստանի ակադեմիական կենտրոններում, որոնք զբաղվում են պարսկերենի ուսումնասիրմամբ:

Նշենք, որ Թեհրանն ու Երեւանը վաղեմի բարեկամական հարաբերություններ ունեն տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ քաղաքական ու մշակութային: Իրանի նախագահ Հասան Ռուհանին օգոստոսին պաշտոնին անցնելու հաջորդ օրն արդեն հայտարարեց, որ Թեհրանը կկենտրոնացնի ուժերը Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Նա նաեւ նշել է երկու երկրների միջեւ մշակությային ընդհանրության մասին:

------------------

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի առաջարկով` 2014-ի փետրվարին Հայաստանում նախատեսվում է անցկացնել իրանական մշակույթի օրեր: ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրանահայության մասին պատմող համատեղ արտադրության ֆիլմ ստեղծելու իրանական կողմի առաջարկը, այս մասին գրում է Irates.am-ը:

Իրանահայերին է նվիրված վերջերս լույս տեսած «Իրանահայոց հանրագիտարանը»: Գրքի ներածական խոսքում Արման Մելիքյանը նշում է, որ իրանահայ համայնքի պատմությունն աչքի է ընկնում ոչ միայն այն տեսանկյունից, որ մեր հայերը Իրանում կարողացել են պահպանել իրենց լեզուն, մշակույթը, հավատը և ավանդույթները, այլև լուրջ ներդրում են ունցել բուն Իրանի մշակութային, կրթական, գիտական, ռազմական, քաղաքական և այլ ոլորտներում:

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Միհրան Շիրավանդը հավելում է, որ «Իրանահայոց հանրագիտարանը» աշխարհի հայերի համար է, այն ուղարկվել է տարբեր երկրներ և համալսարանական հիմք է նրանց համար, ովքեր ուզում են Իրանի և Հայաստանի պատմությունն ուսումնասիրել:

----------------------------------

Իրանահայ անվանի դաշնակահար Ռաֆայել Մնացականյանը ուրբաթ հոկտ. 25-ին դաշնամուրային ռեսիտալ՝ մենահամերգ է ունեցել Թեհրանի «Վահդաթ» (Ռուդաքի) օպերային դահլիճում, որը նվիրված էր իր վարպետ՝ հռչակավոր կոմպոզիտոր-դաշնակահար, հանգուցյալ պրոֆ. Էմմանուել Մելիք-Ասլանյանի հիշատակին:

Հայտագրի մէջ ներառված են եղել կտորներ՝ Հայդենից, Բրամսից, Շումանից եւ Մելիք-Ասլանյանից:

--------------------------

Հոկտեմբերի 20-ին տեղի ուեցավ Հայաստանի գրողների միության նախագահի ընտրությունը: Փակ գաղտնի քվեարկությամբ, հաշվիչ հանձնաժողովի տվյալներով՝ միության նախագահ է ընտրվել Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը:

Նա ստացել է 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4, ձայն: Անվավեր է ճանաչվել 7 թերթիկ:

Գրողների միության արտահերթ համագումարն, ավանդույթի համաձայն, անցել է բուռն եւ թեժ մթնոլորտում:

Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգել են հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը:

Նշենք, որ Հայաստանի Գրողների միությունը ունի 520 անդամ:

--------------------------

Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» 20 րոպեանոց ֆիլմը վերջերս «Նո Ֆի» միջազգային կինոփառատոնին մասնակցած հայկական թիմին ոսկե մեդալ է բերել: Սա ֆիլմի միակ հոջողությունը չէ. հայկական թիմը հայտնվել է երրորդ տեղում, ստացել պատվոգրեր: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Համահայկական Ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել էր 7 հայկական ֆիլմ «Նո Ֆի» -ի /UNICA/ 75 համաշխարհային կինոփառատոնին, Ավստրիայում: Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն է արձանագրվել. ոսկե մեդալ եւ լավագույն տղամարդ դերակատար ռեժ. Արեն Վաթյանի «Կավե մարդ» ֆիլմին, բրոնզե մեդալ Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լեւոն Պետրոսյանի ՛՛ Միեւնույն է կուտեն՛՛ եւ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Որպես արդյունք՝ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ UNICA-իի համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:

«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «Նո Ֆի» կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:

-------------------------------

Դետեկտիվ ժանրի լավագույն ներկայացուցիչները՝ Ագաթա Քրիստին ու Արթուր Կոնան Դոյլը, «կմրցեն» Մեծ Բրիտանիայում անցկացվելիք քվեարկության շրջանակներում՝դետեկտիվ ժանրի լավագույն պատմվածքի հեղինակի կոչմանն արժանանալու համար, գրում է The Telegraph-ը։

Դետեկտիվ գրողների ասոցիացիան դիմել է իր 600 անդամներին, որպեսզի վերջիններս քվեարկության միջոցով որոշեն այդ ժանրի լավագույն պատմվածքն ու, համապատասխանաբար, դրա հեղինակին։

Պարբերականը կանխատեսում է, որ գրողների պայքարը լուրջ է լինելու, քանի որ բացի նրանցից քվեարկության են ներկայացված այս ժանրի մյուս տաղանդավոր ներկայացուցիչների՝ Ռայմոնդ Չանդլերի, Ռեջինալ Հիլի, Թոմաս Հարիսի, Իեն Ռեբուսի ստեղծագործությունները։

Քվեարկության արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 5-ին։

-----------------------------

Աշխարհի 20 երկրներում կառուցված 80 գրադարանների կառուցման պատմությունն ու լուսանկարները հայտնվել են բրիտանացի ակադեմիկոս Ջեյմս Քեմփբելի «Գրադարանը» (The Librery) գրքում, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Բրիտանացի ակադեմիկոսն իր գրքում ներկայացրել է գրադարանների կառուցման մասին առաջին ավարտուն պատմությունը, որը երբևէ գրի է առնվել:

Այցելելով բոլոր 80 գրադարանները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում՝ 15-րդ դարից մինչև նորագույն ժամանակներ, վերջինս բացահայտել է այն հարստությունը, որոնք մարդիկ թողել են գրադարաններում, որտեղ գիտելիքը միակ ուժն է:

320 էջանոց հատորը ներկայացնում է տարբեր մեծությունների գրադարաններ՝ ամբողջ աշխարհից, ինչպես Կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում կամ Քեմբրիջի Trinity Hall փոքրիկ միջնադարյան գրադարանը:

Գրքում տեղ գտած գիտության կաճառներից հնագույնը Իտալիայում գտնվող Սեսենիայի Malatestiana Biblioteca գրադարանն է, որը կառուցվել է 1452-ին:

Գրքի հեղինակի խոսքով իր կողմից ամենասիրված գրադարանը Ավստրիայի Admont Abbey գրադարանն է, որը աշխարհի ամենամեծ վանքային գրադարանն է:

The Tripitaka Koreana գրադարանը՝ Հարավային Կորեայի Haeinsa տաճարում:

-------------------

Կենտրոնական Չինաստանի նահանգներից մեկում հայտնաբերված գտածոն զարմացրել է չինացի գիտնականներին:

300-ամյա գերեզմանում հայտնաբերված երկու կմախքները եղել են իդեալական վիճակում: Երբ դագաղը բացել են, մարդու դեմքը շատ լավ պահպանված է եղել, սակայն մի քանի ժամվա ընթացքում այն սկսել է սեւանալ եւ տհաճ հոտ արձակել:

300-ամյա մումիայի հագուստը վկայում է, որ նա Ցին դինաստիայի բարձրաստիճան պաշտոնյա է եղել: Ցին դինաստիան իշխանության է եղել 1644-1912 թվականներին:

Չինացիները, ի տարբերություն եգիպտացիների, ոչ մի հատուկ գործողություն չեն կատարել՝ դիակը պահպանելու համար: Սակայն նրանք միշտ փորձել են պաշտպանել մարմինը՝ այն տեղադրելով հսկա գերեզմաններում եւ դագաղի ամրությունն ու ամբողջականությունը կարեւոր է եղել, հաղորդում է Daily Mail-ը:

Լոնդոնում արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցի գինական Լուկաս Նիկելը կարծում է, որ գաղտնիքը պահպանման համար ստեղծված հատուկ պայմանները, իսկ չինացի մասնագետները հակված են կարծել, որ մարմինն ինչ-որ բանով մշակվել է:

Այդուհանդերձ, մումիայի ճակատագիրը հետաքրքիր է, որը մեկ օրում ծերացել է 300 տարով: Ներկայումս գիտնականները փորձում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանեն այն, ինչ մնացել է մումիայից:

---------------------------------


http://muharram92.com
تی شرت محرم

برچسب: نویسنده: hasan تاريخ: سه شنبه 30 مهر 1392 ساعت: 12:10

صفحه بندی